Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են Ռազմավարության և զարգացման միջազգային կենտրոնի կազմակերպած վարպետության դասին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները ապրիլի 17-ին Երևանում մասնակցել են Ռազմավարության և զարգացման միջազգային կենտրոնի (Թբիլիսի) կողմից կազմակերպված «Միջազգային պատժամիջոցների համապատասխանություն» (International Sanctions Compliance) թեմայով մասնագիտական վարպետության դասին։
🇺🇲 Դասընթացը վարում էր միջազգային ճանաչում ունեցող փորձագետ, ԱՄՆ-ի Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի (FPRI) անդամ Մաքսիմիլիան Հեսսը (Լոնդոն)։
Վարպետության դասին հանգամանալից անդրադարձ է կատարվել միջազգային պատժամիջոցային ռեժիմներին, դրանց շրջանցման եղանակներին, պետական և մասնավոր հատվածների վրա պատժամիջոցների ազդեցության, անվտանգային միջավայրի շարունակական կատարելագործմանն առնչվող հարցերին։
Մասնավորապես, քննարկվել են կեղծ ընկերությունների միջոցով ֆինանսական հոսքերի կամ իրական շահառուների թաքցման սխեմաները, փողերի լվացման ժամանակակից միտումները, պատժամիջոցների շրջանցման մեխանիզմները բացահայտելու ուղիները։
Մասնակիցները ծանոթացել են «ճշտգրիտ ստուգման» (Due Diligence) ժամանակակից գործիքակազմին, որն անհրաժեշտ է թվային հետքերը ջնջելու, ինչպես նաև տարբեր ֆինանսական գործիքների (օրինակ՝ «խառնիչների» կամ crypto-mixers) միջոցով իրական շահառուներին թաքցնելու փորձերը բացահայտելու համար։
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացել են մասնակցության հավաստագրեր։
18 April 2026






.jpg)